Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետը՝ նախարարներին. Ելույթները ձեւակերպել մաքսիմալ լակոնիկ

Վարչապետը՝ նախարարներին. Ելույթները ձեւակերպել մաքսիմալ լակոնիկ
16.09.2016 | 11:14

Կառավարության նիստում ելույթները պիտի լինեն առավելագույնս լակոնիկ՝ կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի ելույթից հետո, երբ նա ավարտեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման եւ հանրահռչակման 2016-2020 թթ ռազմավարության ներկայացումը:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ